ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ-ը նախատեսում է զարգացնել «ժողովրդավարության մշակույթ» Հայաստանում

ԱՄՆ-ը նախատեսում է զարգացնել «ժողովրդավարության մշակույթ» Հայաստանում
13.02.2020 | 13:55

ԱՄՆ Պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների բյուրոն նախատեսում է 640,000 դոլար հատկացնել՝ Հայաստանում «ժողովրդավարության մշակույթ» զարգացնելու համար՝ գերատեսչության փաստաթղթերում: Հատկացվող միջոցները կօգտագործվեն հայ բնակչության կայունությունը «բացասական ազդեցության» նկատմամբ բարձրացնելու համար: «Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների բյուրոյի նպատակն է ժողովրդավարության մշակույթի խթանումը, աջակցումը Հայաստանի քաղաքացիական հասարակության ջանքերին բնակչության կայունության բարձրացման վրա բացասական ազդեցությունների նկատմամբ: Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքացիական հասարակության կարողությունը Հայաստանում ապատեղեկատվություն հայտնաբերելու, տարածումը ճնշելու և դրա ազդեցությունը մեղմելու համար», - ասվում է փաստաթղթում:

Ծրագրի ասպեկտներից մեկը կարող է լինել տեղական ԶԼՄ-ների մոնիտորինգը՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հայտնաբերման համար: Ծրագրի շրջանակներում մասնագետները կարող են զբաղվել Հայաստանի քաղաքացիական հասարակության տեղեկատվական անվտանգության ներկայացուցիչների ուսումնասիրությամբ, որպեսզի նրանք, իրենց հերթին, կարողանան «պաշտպանվել համացանցային հարձակումներից»: Ենթադրվում է նաև, որ ծրագիրն ուղղված կլինի «ապատեղեկատվության վերաբերյալ հայ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և դրա դեմ պայքարի մատչելի գործիքների ստեղծմանը»: Ծրագրի իրականացմանը կարող են մասնակցել ամերիկյան, արտասահմանյան ոչ առևտրային և հասարակական կազմակերպություններ, մասնավոր կամ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ

artners">ԳործընկերներՀետադարձ կապ